Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

ԱՄՆ-ում մշակվել է քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ

ԱՄՆ-ում մշակվել է քաղցկեղի ախտորոշման նոր մեթոդ

ԱՄՆ Բեթեսդա քաղաքի ուռոցքաբանության ազգային ինստիտուտի գիտնականները նոր մեթոդ են մշակել քաղցկեղն ախտորոշելու համար: Հետազոտողները սահմանել են վիճակագրական բանաձև, որի միջոցով կարելի է հաշվարկել կանանց կրծքագեղձի զարգացման հավանականությունը 10-20 տարվա ժամանակահատվածում:

 

Այս մասին հաղորդում է Raut.ru-ն: Մեթոդը կարող է օգտագործվել նաև ձվարանների և էնդոմետրիալ քաղցկեղն ախտորոշելիս:

Վիճակագրական բանաձևում հաշվի են առնում տարիքը, երեխաների առկայությունը և քանակը, սննդակարգը, մարմնի զանգվածի ինդեքսը, կոնտրացեպցիայի միջոցները և հորմոնալ դեղահաբերի ընդունումը:

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ դրան մասնակցած 122 հազար կանանց 50 տոկոսի դեպքում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը 1.57-ից մինչև 21.78 տոկոս է՝ տասնամյա շրջանում: 20-ամյա շրջանում նմանատիպ ցուցանիշը կազմում է 3.64-35.11 տոկոս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. awo.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ